Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Կանաչ աշխարհ

Պուանսետիա (Մոլոչայ, էուֆորբիա)

Պուանսետիա (Մոլոչայ, էուֆորբիա)

Սա պատկանում է սուկուլենտ բույսերի ընտանիքին և ունի 2000-ից ավելի տարատեսակ: Շատ տեսակներ աչքի են ընկնում իրենց մեծությամբ և այդ պատճառով նրանց հնարավոր չէ տանը բազմացնել: Տանը աճեցվող մոլոչայը կամ էուֆորբիան (euphorbia) սիրված բույս է, քանի որ երկարակյաց է, օրիգինալ տեսք ունի և պահանջկոտ չէ: Կտրվելիս նրանց ցողունից դուրս եկած կաթնահյութը թունավոր է:

Այն եկել է Աֆրիկայից, Ամերիկայից, Մադագասկարից:


Մոլոչայի ոչ բոլոր տեսակներն են ծաղկում տնային պայմաններում, օրինակ` Գեղեցկուհի մալոչայը /պուանսետիան/ կամ Միլիա մոլոչայը հեշտությամբ ծաղկում են ամեն տարի, իսկ տիրուկալի կամ խոշորակոտոշ մալոչայները հազվադեպ են ծաղկում տան պայմաններում:

Ծաղկելուց հետո պուանսետիան կտրտում են մինչև 10-12 սմ, տեղափոխում են հով և ստվերոտ տեղ, քիչ են ջրում: Մայիսի կեսերին հողը փոխում են, տեղափոխում լուսավոր տեղ և պարբերաբար ջրում: Որպեսզի այն ծաղկի Նոր տարուն, սեպտեմբերի վերջից 2 ամիս այն 13-14 ժամ պետք է պահել մթության մեջ:

Խնամք

Ամռանը 20-25°C ջերմաստիճան, ձմեռը` 12-16°C:

Պայծառ լուսավորություն և ամռանը և ձմռանը:

Ջրել չափավոր գարնանը և ամռանը, պակասացնել ջրելը ձմռանը: Աճի ընթացքում հողը չպետք է ամբողջովին չորանա:

Մոլոչայը չոր օդի նկատմամբ կայուն է, բայց երբեմն գոլ ջրով կարելի է ցողել, դա շատ օգտակար է: Աճի և ծաղկման ժամանակ հողը երկու շաբաթը մեկ պետք է պարարտացնել: Երտասարդ բույսերը ամեն տարի պետք է վերատնկել, իսկ տարիքովները ` 2-3 տարին մեկ:


Վնասատուներն են` սպիտակաթևիկը, ուտիճը և ալյուրաճիճուն:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ձնծաղիկ
Ձնծաղիկ

Մանուշակ
Մանուշակ

Սոճի
Սոճի

Անանաս
Անանաս

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ